Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքի մարզպետի որդին անպատիժ մնաց, կդիմեն ՌԴ դատախազություն. Ազատություն

Հասարակություն
544d5c12498e0_medium-470x2651

Գորիսում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների ընտանիքը հայտարարում է՝ եթե Խաչատրյանների ընտանիքն անպատիժ մնա, դիմելու են Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։ «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարութ Զաքարյանը, հիշեցնենք, կորցրել է մեկ աչքի տեսությունը, իսկ եղբայրը՝ Մուշեղը, քթի կոտրվածք էր ստացել։ Տուժած Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ծեծկռտուքից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մեղավորները դեռ ազատության մեջ են, քրեական գործի շրջանակում առաջխաղացում չկա։ «Մենք չենք լռելու, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, մեծ տղաս՝ ևս, եթե էստեղ գործերը կոծկվի, ես կդիմեմ Ռուսաստանին։ Իմ էրեխեքը հավի ճտեր չէին կամ ո՞ւմ էին ինչ արել, որ էսօրվա դրությամբ աչքի լույսից զրկվի, խի դա հե՞շտ բան է»,- ասաց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում