Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենգավիթ համայնքի ղեկավարը պատասխանում է Անահիտ Բախշյանին

Հասարակություն
դռօսհ

Անհրաժեշտ պարզաբանում «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի՝ համացանցում տարածած տեղեկատվության հետ կապված հարկ եմ համարում տեղեկացնել, որ բարձրացված երկու հարցերն էլ ժամանակագրական առումով իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայում նախկինում կայանված և տիկին Բախշյանի կողմից մատնանշված ավտոմեքենան, նյութի հրապարակումից շատ առաջ, արդեն իսկ տարհանված է եղել, իսկ ՀՀ պետական դրոշը եղել է պատշաճ վիճակում (տես կից տրամադրված լուսանկարները): Իրականության և լուսանկարների համադրումից ակնհայտ է դառնում, որ համացանցում ներկայացված լուսանկարները կատարվել են ամիսներ առաջ և չեն համապատասխանում այսօր առկա պատկերին: Անշուշտ, բացառված չէ, որ, մասնավորապես դրոշները, ենթարկվելով կլիմայական արտաքին ազդեցության, ինչ որ ժամանակ կորցնեն պատշաճ տեսքը, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այդպիսի դրոշները շատ արագ փոխարինվում են նորերով: Ինչ վերաբերում է անսարք ավտոմեքենաների ընդհանուր օգտագործման տարածքներում երկար ժամանակ կայանված մնալուն, ապա այս մասով ևս ձեռնարկվել ու ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ընդհանուր օգտագործման, այդ թվում նաև մայթեզրերի տարածքներն, առավել նպատակային օգտագործելու և պատշաճ տեսքը պահպանելու ուղղությամբ: Ամփոփելով, հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ իմ բջջային հեռախոսը, մասնավորապես վեջին մի քանի օրերին անջատված չի եղել: Բացի այդ, որպես վարչական շրջանի ղեկավար, ունեմ նաև աշխատանքային հեռախոսահամար, որը, վստահ եմ, փայլուն գիտի նաև տիկին Բախշյանը: Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ մայիսի 26-ին ներկա եմ եղել Երևանի ավագանու հերթական նիստին, որի ընդմիջման ժամանակ առիթ եմ ունեցել զրուցելու տիկին Բախշյանի հետ, որի ընթացքում նա ներկայացրել է կայանված երկու ավտոմեքենաների լուսանկար, որոնցից մեկն արդեն վաղուց հեռացված է եղել մատնանշված տարածքից ու այդ մասին տեղեկացրել եմ տիկին Բախշյանին, իսկ նրա կողմից ներկայացված մյուս լուսանկարի ավտոմեքենայի տարհանման ուղղությամբ էլ տարվել է համապատասխան աշխատանք և այն նույնպես հեռացվել է նշված հատվածից:   Արմեն Սարգսյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար ցառ