Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաղպաղակ եւ բուլկի՝ կոմունիստներին

Հասարակություն
kom5

«Կեցցե մայիսի մեկը, կեցցե աշխատավորի օրը, կեցցե Կոմունիստական կուսակցությունը». այս վանկարկումներով, դրոշներով ու կարմիր վզկապներով այսօր ՀԿԿ-ն նշում էր աշխատավորի օրը։ Մայիսի մեկի ավանդական քայլերթը մեկնարկեց Մաշտոցի պողոտայից ու ավարտվեց կոմունիստների համար հարազատ, նախկին Կոմայգում։ Երեւանի կենտրոնի փողոցները լցվել էին հին ու բարի երգ-երաժշտությամբ։ Անկախ տարիքից ու սեռից` բոլորը միահամուռ երգում էին ու փառաբանում հայ բանվոր դասակարգին։ Քայլերթի մասնակիցները մի քանի րոպե կանգ առան նաեւ ՌԴ դեսպանատան դիմաց, նվագեցին ԽՍՀՄ հիմնը ու շնորհակալություն հայտնեցին եղբայր պետությանը. «Մենք այսօր միասին պետք է պայքարենք ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ բոլոր պետություններում»,- հայտարարեցին նրանք։ Այգում անակնկալ էր սպասվում երեխաներին։ Այսօր բոլոր կարուսելները նրանց համար անվճար էին։ Իսկ քայլերթի բոլոր մասնակիցների համար անվճար հյուրասիրություն էին պատրաստել՝ պաղպաղակ եւ բուլկի։   kom2 kom3 kom7 kom8 kom6