A
A
Էրդողանն ու Մակրոնն անդրադարձել են Հարավային Կովկասին
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո X-ի իր էջում հայտնել է, որ քննարկել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
Նրա խոսքով՝ կողմերը կարևորել են Լիբանանում հրադադարի պահպանումը, Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովումը և ընդգծել երկարատև դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։
Մակրոնը նշել է նաև, որ Ուկրաինայի հարցով անդրադարձ է կատարվել «Կամավորների կոալիցիայի» շրջանակում իրականացվող համատեղ ջանքերին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան և անվտանգության հուսալի երաշխիքներով։
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը խաղաղության գործընթացին՝ ուղղված բաց սահմանների ձևավորմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում։
Նա նաև ընդգծել է երկխոսության շարունակականության և ֆրանս-թուրքական համագործակցության հետագա խորացման կարևորությունը։