A
A
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Աջակցիր «Ա1+»-ինՎերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը, հայտնում է «Վեոլիա Ջուր»-ը՝ տեղեկացնելով, որ «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետներն ավարտել են աշխատանքը։
«Այս պահին ջուրն արդեն լցվում է «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար, ինչից հետո քաղաքի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։
Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնագետներին, ովքեր 36 ժամ անդադար աշխատեցին հորդառատ անձրևի ու ցրտի պայմաններում և սպառողներին, ովքեր համբերատար սպասեցին աշխատանքի ավարտին:
Սիրելի սպառողներ, գիտակցելով, թե որքան բարդ է կենցաղը կազմակերպել առանց ջուր ունենալու, այնուամենայնիվ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վթարները կանխատեսել հնարավոր չէ։ Սակայն եթե պատահում են, Վեոլիա թիմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ դրանք արագ վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: