A
A
Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով
Աջակցիր «Ա1+»-ինԿատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 1-14-ը կանցկացվի հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։
Հայաստանի հավաքականի կազմը՝
Էլմիրա Կարապետյան
Գևորգ Մելքոնյան
Արտյոմ Գրիգորյան