Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ներկա եմ եղել Սամվել Կարապետյանի տեսուղերձի նկարահանմանը, բարերարը պետք է ազատ արձակվի․ Վարդևանյան (տեսանյութ)

Փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պարզաբանել է, թե ինչու կուսակցությունը չի ներկայացրել իր ընտրական ցուցակի վերջնական տարբերակը այսօրվա հանրահավաքում։

Նա նշել է, որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ գործով առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 15-ին՝ ժամը 10:30-ին։

Վարդևանյանի խոսքով՝ եթե Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվի, դա հնարավորություն կտա նրան մասնակցել ընտրական ցուցակի ձևավորման գործընթացին և անցկացնել անհրաժեշտ քննարկումներ թեկնածուների հետ։

«Քանի որ դեռ ժամանակ կա՝ մինչև ապրիլի 23-ը, ԿԸՀ ցուցակների ներկայացման վերջնաժամկետը, մենք հույս ունենք օգտվել այդ հնարավորությունից։ Այդ պատճառով այսօր ցուցակի վերջնական տարբերակը չի ներկայացվել»,– ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ նվազագույն իրավական երաշխիքների ապահովման դեպքում Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը պետք է հնարավորինս շուտ վերացվի։

Պատասխանելով հարցին՝ կապված հանրահավաքում Կարապետյանի ելույթի պատրաստման ընթացքում արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ, Վարդևանյանը նշել է, որ անձամբ ներկա է եղել նկարահանման գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։