A
A
Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինԲժշկական հետազոտությունների արդյունքում 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Մինասյանը կալանավորվել էր, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն։