Բացել լրահոսը Փակել լրահոսը
885212927_1572583284911157_6422376309131672314_n
A A
Պաշտոնական

Իրանի պատգամավորների հետ քննարկվել են TRIPP ուղու հիմնական սկզբունքները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:
 
Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները: