Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Պաշտոնական

Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած երեխաներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։ 

«Նրանք շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր: Գտնվում են մեր բժիշկների հսկողության և ուշադրության տակ:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում փոքրիկներին, մայրիկին, մյուս տուժածներին, համբերություն` հարազատներին»,- նշել է նա։