Բացել լրահոսը Փակել լրահոսը
15
A A
Սպորտ

Արթուր Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր:

Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.133 միավոր` դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր: Աշխարհի գավաթի նախորդ` Եգիպտոսի խաղարկությունում Արթուր Ավետիսյանը երկրորդն էր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր):