Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Քաղաքականություն

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Սոնա Մնացականյանի գործով բողոքները

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ 

"Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը",- իր ֆեյսբուքյան էջում գրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք, Երևանի կենտրոնում վարչապետի շարասյան առաջին մեքենայի հարվածից 28-ամյա հղի կին Սոնա Մնացականյանը մի քանի մետր այն կողմ էր նետվել ու տեղում մահացել:

Առաջին ատյանի դատարանը վարորդ Արամ Նավասարդյանին դատապարտել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Վերաքննիչն էլ անփոփոխ էր թողել դատավճիռը։