Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

«Գանձասար» ճամբարը վերականգնվում է. ԶՊՄԿ-ն աննախադեպ ծրագիր է սկսել (տեսանյութ)

Կապանի տարածաշրջանում գտնվող խորհրդային ժամանակներից հուշ դարձած «Գանձասար» ճամբարը վերականգնվում է:

ԶՊՄԿ-ն աննախադեպ սոցիալական ներդրումային ծրագիր է սկսել: Երբեմնի ճամբարի տարածքում լիովին նոր, ժամանակակից լուծումներով, էկոլոգիապես մաքուր փայտից համալիր կկառուցվի` ներառելով հանգստի գոտիներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Այս նախագծի համար հանքարդյունաբերական ընկերությունը պատրաստ է 5,5 մլն դոլարի ներդրում իրականացնել:

Մի խոսքով` հսկա ձեռնարկությունը երեխաներին անմոռանալի ճամբարային օրեր է խոստանում 2027-ի ամառվանից: Վերականգնվող համալիրը նախատեսված կլինի 120 երեխայի համար:

Նախագծի մանրամասները` տեսանյութում: