Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովսեփ Մեսրոպյանը` լողի հայկական դաշնության նախագահ

Սպորտ
sport-lox

«Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության հերթական համաժողովում կազմակերպության նոր նախագահ ընտրվեց Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովսեփ Մեսրոպյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Նախագահի տեղակալ է ընտրվել Արշավիր Մխիթարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Էդուարդ Մանթաշյանը: Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնում առաջարկվել է միայն Հովսեփ Մեսրոպյանի թեկնածությունը: