A
A
Ինտերնետ առևտրի ու փոստային առաքանու մաքսազերծումը ԵՏՄ-ում
Քանի որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցությունից հետո բավականին բարդ է դարձել ֆիզիկական անձանց կողմից փոստային առաքանիների մաքսազերծման դրույքաչափերը, հարկ ենք համարում հանրամատչելի կերպով ներկայացնել դրանք: Այսպիսով` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն փոստային առաքանիների մաքսային վճարի միասնական դրույքաչափը՝
- 0 տոկոս է, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը.
- 5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում ՀՀ ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը.
- 30 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում ՀՀ ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 4 եվրո՝ 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և (կամ) 30 կիլոգրամը գերազանցելու մասով: