Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլերենի դասընթացներ՝ «Ա1+»-ի ուղիղ եթերում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ceeac59fb184867d2d88a9fd62eb7ce2

Անգլերեն լեզվի ուսուցման բնագավառում իր գործունեությամբ և հեղինակած գրքերով հայտնի Ջիմ Սքրիվեները Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան կժամանի փետրվարի 13-ից 15-ը և կանցկացնի բաց դասախոսություններ անգլերենի ուսուցիչների, դասախոսների, մասնագետների, ուսանողների և անգլերենի դասավանդմամբ հետաքրքրվողների համար: Դասընթացներին կարող եք հետեւել այսօր, ժամը 11.00-ից՝ «Ա1+»-ի ուղիղ եթերում։ Ջիմ Սքրիվեները Միացյալ Թագավորությունում հայտնի գրող է, խորհրդատու և դասընթացավար: Նա համագործակցում է Bell Teacher Campus-ի հետ, որը Քեմբրիջի համալսարանի մաս է: Ջիմ Սքրիվեները հայտնի է անգլերենի ուսուցման վերաբերյալ իր գրքերով, ինչպիսիք են «Learning Teaching», «Teaching English Grammar»և «Classroom Management Techniques»: Նրա գրքերը երկու անգամ արժանացել են Duke of Edinburgh English Speaking Union-ի մրցանակներին: Նա երեք անգամ ներկայացվել է Բրիտանական խորհրդի ELTON ուսուցման ոլորտում նորարարության համար տրվող մրցանակին: Նրա վերջին գիրքը ուսանողների համար է և կոչվում է «Visual Grammar 1 and 2»: «Ջիմ Սքրիվիները անգլերենի ուսուցման ոլորտի լավագույն մասնագետներից է: Նրա հեղինակած գրքերը հիմք են ծառայում անգլերենի դասավանդման համար ողջ աշխարհում: Մենք անչափ ուրախ ենք, որ հայ ուսուցիչները հնարավորություն կունենան լսելու նրա դասախոսությունները և ծանոթանալու նրա հետ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձառություն: Հայաստանում Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացնում ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական կազմակերպությունների համար: 56 երկրում գործող 128 ուսումնական կենտրոնների շնորհիվ Բրիտանական խորհուրդը հայտնի է անգլերեն լեզվի ուսուցման իր նյութերով, փորձով ու վարկանիշով: