Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլսո պատրիարքությունը հայերին մերժել է դպրոց տրամադրել (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot000081

Մարգարիտա Ավագյանը Հրանտ Դինքի անվան հայկական վարժարանի նախադպրոցական խմբի դաստիարակն է, ինքն էլ է հայաստանցի, 13 տարի է ապրում է Ստամբուլում, միեւնույն է, հանգիստ չէ. «Չգիտենք հետո ինչ օրենք դուրս կգա, գուցե այնպիսի մի օրենք հանեն, որ բոլորին ասեն՝ հետ պիտի գնաք Հայաստան, ուզեն չուզեն՝ բոլորն էլ պիտի հավաքվեն»։ Այստեղ շատերն են ապրում առանց օրինական հիմքերի։ Թուրքական իշխանությունն այս վարժարանի տեղը գիտի, գտնվում է Ստամբուլի ասիական հատվածի հայկական ավետարանական եկեղեցու նկուղում, եկեղեցու կողքին կա առեւտրային գրասենյակ։ Կարող էին Պոլսո պատրիարքության հովանու տակ գործել, բայց մերժեցին՝ ասելով, որ չեն ուզում վտանգի տակ դնել երեխաների կյանքը։ Հայկական ոչ մի այլ եկեղեցի չընդունեց կրթարանի գաղափարը եւ այն բացեցին հենց այս եկեղեցում։ Անօրինական ներգաղթյալները շատանում էին, երեխաները կրթություն պիտի ստանային։ «Ընտանիքներ կան, որ եւ հայրը կա, եւ մայրը, կան միայնակ մայրիկներ կան տատիկ պապիկներով ընտանիքներ»,- ներկայացնում է Հրանտ Դինքի անվան վարժարանի նախադպրոցական խմբի տնօրեն Հերիքնազ Ավագյանը։ Այս կրթարանում բարձր դասարանցիներ էլ կան, բայց նրանք չեն ուզում խոսել։Խոսում է պատմության եւ աշխարհագրության դասատուն՝ երիտասարդ Դավիթ Խաչատրյանը։ Հայաստանից լավ տեղ ամբողջ աշխարհում չկա, ասում է նա. «Բայց մարդ պիտի արժանավայել ապրի»։ Դավիթը ծառայել է հայկական բանակում։ Այսօր ապրում է Ստամբուլում եւ ոչ մեկին խորհուրդ չի տա հեգնել իրեն, որ ապրում եւ պատմություն է դասավանդում մի ժողովրդի մեջ, որը մերժում է հայերի ցեղասպանությունը։ Ինքը սովորում է ընկալել այս ժողովրդին. «Թուրքիային պիտի դու ստիպես, որ ինքը քո հանդեպ անհատական վերաբերմունք ունենա, ինքը հավաքական վերաբերմունք ունի։ Իրենք հաղթել են իրենց գաղափարախոսությամբ, հաղթողի հոգեբանություն ունեն, մեզնից ոչ նեղացած են, ոչ էլ»։   Ի դեպ, այս վարժարանին դասագրքերով օգնում է կրթության ու գիտության նախարարությունը։