Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

✅Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ ✅Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Վերջին օրերին Հայաստանում քաղաքական լարվածությանը զուգահեռ սրվել է նաև քաղաքական հռետորաբանությունը։ Իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունները իշխանությանն ու ընդդիմությանը հորդորում են զերծ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից: Բողոքի ակցիաներով պայմանավորված արձանագրվում է նաև լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ալիք, քաղաքացիների նկատմամաբ անհամաչափ ուժի կիրառում։ ———————— Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։