Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում մրցեցին հեծանվորդները

Սպորտ
sport-hecanvasport

Ամերիկահայ բարերար Վաչե Սողոմոնյանին նվիրված հեծանվային սպորտի փոխանցիկ գավաթի խաղարկությունը, որը անցկացվեց Երեւանում, ավարտվեց բանակային հեծանվորդ Մհեր Մկրտչյանի հաղթանակով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրել են Հարություն Բարսամյանը («Վելո վիկտորի» մարզական ակումբ) եւ Պավել Ստեփանյանը (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ): Մրցանակակիրները պարգեւատրվել են գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով: Նշենք, որ մրցավազքին մասնակցել են 67 հեծանվորդ, որոնք իրենց ուժերը չափել են 25 կմ խմբակային մրցումներում: