A
A
Ազատ ոճայինները կմեկնեն Դաղստան եւ Օսեթիա
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7 ըմբիշներով երեկ մեկնել է Խասավյուրտ (Դաղստան), որտեղ մասնակցելու է միջազգային մրցաշարի: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 22-ին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ թիմի մեկ այլ խումբ կմեկնի Վլադիկավկազ (Օսեթիա): Արայիկ Բաղդադյանը նաեւ հայտնել է, որ նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի մասնակցությունը դեռ հարցականի տակ է: