Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական զույգը 11-րդն է աշխարհում

Սպորտ
sport-akrobatika1

Ֆրանսիայում ընթացող սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներն արդեն ավարտել են մրցելույթները եւ վերադարձել հայրենիք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Գոհարիկ Կարապետյանը եւ Արմեն Սիմոնյանը հանդես եկան խառը զույգերի մրցումներում: Մեր մարզիկները 33 մասնակիցների մեջ գրավեցին 11-րդ տեղը, ինչը վատ արդյունք չէ նման բարձր կարգի մրցումներում: