Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղբը կուտակվում է բնակելի տների մոտ (տեսանյութ)

Հասարակություն
untitled

Ոռոգման ջրի խնդիրը բավական չէ, Արարատի Մարզի Այգեստան գյուղի բնակիչները պետք է նաեւ չհեռացվող աղբի մասին մտածեն, որի հոտը արդեն անտանելի է դարձել նրանց համար։ Այգեստան գյուղի հենց կենտրոնում, բնակելի տների մոտ, արդեն 1 տարուց ավել է՝ այս վիճակն է։ Ամբողջ գյուղը բերում ու աղբը լցնում է այստեղ։ Բնակիչները բողոքում են, որ գյուղապետը ոչինչ չի անում հարցը լուծելու համար։