A
A
Եվրոպայի երկու չեմպիոն ունենք
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ: 60 կգ քաշային կարգում Գեւորգ Ղարիբյանը հաղթահարեց բոլոր որակավորման փուլերը, եզրափակիչում առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Յասին Օզայի նկատմամբ եւ գրավեց առաջին տեղը: 66 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Հրանտ Կալաչյանը նույնպես մտավ եզրափակիչ, որտեղ 16:5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսեյ Տադիկինին եւ նույնպես հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 96 կգ քաշային կարգում հանդես եկած մեր Կարեն Աբգարյանը բավարավեց բրոնզե մեդալով: