Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Спорт

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (видео)

Մեր թիմը պատրաստվում է Ազգերի լիգայի խաղերին: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց իր առաջին մարզումը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: ՈՒԵՖԱ-ն չնայած չեղարկել է հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան – Ալբանիա ընկերական հանդիպումը, սակայն մերոնք պատրաստվում են Ազգերի լիգայի 3-րդ և 4-րդ տուրերի խաղերին, որոնցում հանդիպելու են Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ: Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հավաքական հրավիրված 30 ֆուտբոլիստներից մարզմանը ներկա են եղել 20 ֆուտբոլիստ: Մյուսները պետք է Երևան ժամանեն այսօր երեկոյան և գիշերը: Հենրիխ Մխիթարյանը հավաքականին կմիանա հոկտեմբերի 6-ի երեկոյան: