Open news feed Close news feed
A A
Video Sports

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (video)

Մեր թիմը պատրաստվում է Ազգերի լիգայի խաղերին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց իր առաջին մարզումը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

ՈՒԵՖԱ-ն չնայած չեղարկել է հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան – Ալբանիա ընկերական հանդիպումը, սակայն մերոնք պատրաստվում են Ազգերի լիգայի 3-րդ և 4-րդ տուրերի խաղերին, որոնցում հանդիպելու են Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ:

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հավաքական հրավիրված 30 ֆուտբոլիստներից մարզմանը ներկա են եղել 20 ֆուտբոլիստ:
Մյուսները պետք է Երևան ժամանեն այսօր երեկոյան և գիշերը: Հենրիխ Մխիթարյանը հավաքականին կմիանա հոկտեմբերի 6-ի երեկոյան: