Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Официоз

Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ (видео)

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտման հիմնական դեպքերն առնչվել են հեղուկ գազի և բենզինի որոշ լցակայանների, ինչպես նաև շինանյութի վաճառքի մի քանի կետերի: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ: