Open news feed Close news feed
A A
Video Official

Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ (video)

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտման հիմնական դեպքերն առնչվել են հեղուկ գազի և բենզինի որոշ լցակայանների, ինչպես նաև շինանյութի վաճառքի մի քանի կետերի:

Մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ: