Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Իրաքից Հայաստան․ 3-ամյա աղջկան կվիրահատեն Երեւանում (видео)

3-ամյա այս եզդի աղջկա համար «Զվարթնոց» օդանավակայանից սկսվում է առողջանալու հույսը։ Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված Արզնդան սրտի բնածին արատ ունի եւ անհրաժեշտ է շտապ վիրահատություն։ Հայաստան նրա տեղափոխությունը հնարավոր է եղել միայն 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ։ Փոքրիկը առաջին անգամ վիրահատվել է Թուրքիայում, քանի որ Իրաքում սրտի այդպիսի վիրահատություն չեն իրականացնում: Սակայն փոքրիկին պետք էր փուլային բուժում՝ վիրահատական միջամտությամբ: Աղջկա մայրը` Սոալ Խոդիդաս Լեման, ասում է՝ շատ դռներ է թակել, մինչև կապ է հաստատել «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի հետ: Հիմա արդեն փոքրիկը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ է: Անհրաժեշտ հետազոտություններից հետո աղջիկը կվիրահատվի: