Open news feed Close news feed
A A
Video

Իրաքից Հայաստան․ 3-ամյա աղջկան կվիրահատեն Երեւանում (video)

3-ամյա այս եզդի աղջկա համար «Զվարթնոց» օդանավակայանից սկսվում է առողջանալու հույսը։ Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված Արզնդան սրտի բնածին արատ ունի եւ անհրաժեշտ է շտապ վիրահատություն։
Հայաստան նրա տեղափոխությունը հնարավոր է եղել միայն 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ։
Փոքրիկը առաջին անգամ վիրահատվել է Թուրքիայում, քանի որ Իրաքում սրտի այդպիսի վիրահատություն չեն իրականացնում: Սակայն փոքրիկին պետք էր փուլային բուժում՝ վիրահատական միջամտությամբ: Աղջկա մայրը` Սոալ Խոդիդաս Լեման, ասում է՝ շատ դռներ է թակել, մինչև կապ է հաստատել «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի հետ: Հիմա արդեն փոքրիկը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ է:
Անհրաժեշտ հետազոտություններից հետո աղջիկը կվիրահատվի: