Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Официоз

Մետրոյի «Բարեկամություն» կայարանից բերման ենթարկվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (видео)

Փետրվարի 11-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: