Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մետրոյի «Բարեկամություն» կայարանից բերման ենթարկվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Փետրվարի 11-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գ դեղնականաչավուն զանգված:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: