Աննա Հակոբյանի կախազարդն աճուրդում վաճառվել է 1մլն դրամով որը նա նվիրել էր բարեգործության նպատակով (видео)
Поддержи А1+!Աննա Հակոբյանի ելույթը ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին. «Սիրելի՛ ներկաներ, Շնորհակալություն, որ արձագանքել եք մեր հրավերին եւ այսօր ձեր երեկոն անցկացնում եք«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի դրամահավաք ընթրիքին մասնակցելով: Վստահ եմ՝ բոլորդ տեղյակ եք, թե ինչով է զբաղվում մեր հիմնադրամը, և ձեր ներկայությունն արդեն իսկ գիտակցված որոշում է: Ձեզնից շատերն արդեն իսկ մեր լավ բարեկամներն են դարձել, որոնց առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացել ենք բազմաթիվ կյանքեր փոխել: Շնորհակալ ենք: Այնուամենայնիվ, ուզում եմ իմ պատկերացումները կիսել մեր առաքելության, արված աշխատանքի և հետագա նպատակների մասին: Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 8500 նոր դեպք, այսինքն՝ տարեկան այդքան մարդու մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Նրանցից 80-100-ըմինչեւ 18 տարեկան երեխաներ են: Տարեկան այս հիվանդությունից մեր երկրում մահանում է 5500 մարդ: Բոլորս գիտենք, որ մեր հանրության շրջանում մի առանձնահատուկ սարսափ կա քաղցկեղի հանդեպ.այն համարվում է դատավճիռ, քաղցկեղով հիվանդ մարդիկ տարբերվող վերաբերմունքի են արժանանում, ինչն էլ ավելի է ծանրացնում նրանց՝ այդ բարդ հիվանդությամբ պայմանավորված առանց այն էլ ծանր օրերը: Մինչդեռ այս ընթացքում ես հասցրել եմ լինել բազմաթիվ զարգացած երկրների մանկական ևմեծահասակների ուռուցքաբանական ևարյունաբանական կլինիկաներում, որտեղ տեսել եմ բոլորովին այլ իրականություն: Այնտեղ քաղցկեղ ունեցող մարդիկ ոչնչով չեն տարբերվում, օրինակ, թոքաբորբ կամ որևէ այլ հիվանդություն ունեցողներից: Եթե նույնիսկ բուժման առանձնահատկությունների բերումով արտաքինըորոշակի փոփոխությունների է ենթարկվում, ապա այդ հիվանդության պարագայում դա նույնքան բնականոն է, որքան, օրինակ, ոտքը կոտրած մարդու արտաքինում գիպսի ժամանակավոր առկայությունը: Քաղցկեղով հիվանդ մեծահասակներն ու երեխաներն իրենց բուժման ընթացակարգերիցազատ ժամանակ ապրում են լիարժեք կյանքով: Բոլորն էլ հասկանում են, որ հիվանդությունը կարող է բարդանալ, որ զարգացումներն ու ելքերը կարող են տարբեր լինել: Բայց չէ՞ որ սովորական գրիպն անգամ երբեմն կարող է բարդանալ»: Տեսանյութը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից