Open news feed Close news feed
A A
Video

Աննա Հակոբյանի կախազարդն աճուրդում վաճառվել է 1մլն դրամով որը նա նվիրել էր բարեգործության նպատակով (video)

Աննա Հակոբյանի ելույթը ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին.
«Սիրելի՛ ներկաներ,
Շնորհակալություն, որ արձագանքել եք մեր հրավերին եւ այսօր ձեր երեկոն անցկացնում եք«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի դրամահավաք ընթրիքին մասնակցելով:
Վստահ եմ՝ բոլորդ տեղյակ եք, թե ինչով է զբաղվում մեր հիմնադրամը, և ձեր ներկայությունն արդեն իսկ գիտակցված որոշում է: Ձեզնից շատերն արդեն իսկ մեր լավ բարեկամներն են դարձել, որոնց առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացել ենք բազմաթիվ կյանքեր փոխել: Շնորհակալ ենք: Այնուամենայնիվ, ուզում եմ իմ պատկերացումները կիսել մեր առաքելության, արված աշխատանքի և հետագա նպատակների մասին:
Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 8500 նոր դեպք, այսինքն՝ տարեկան այդքան մարդու մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Նրանցից 80-100-ըմինչեւ 18 տարեկան երեխաներ են: Տարեկան այս հիվանդությունից մեր երկրում մահանում է 5500 մարդ:
Բոլորս գիտենք, որ մեր հանրության շրջանում մի առանձնահատուկ սարսափ կա քաղցկեղի հանդեպ.այն համարվում է դատավճիռ, քաղցկեղով հիվանդ մարդիկ տարբերվող վերաբերմունքի են արժանանում, ինչն էլ ավելի է ծանրացնում նրանց՝ այդ բարդ հիվանդությամբ պայմանավորված առանց այն էլ ծանր օրերը:
Մինչդեռ այս ընթացքում ես հասցրել եմ լինել բազմաթիվ զարգացած երկրների մանկական ևմեծահասակների ուռուցքաբանական ևարյունաբանական կլինիկաներում, որտեղ տեսել եմ բոլորովին այլ իրականություն:
Այնտեղ քաղցկեղ ունեցող մարդիկ ոչնչով չեն տարբերվում, օրինակ, թոքաբորբ կամ որևէ այլ հիվանդություն ունեցողներից: Եթե նույնիսկ բուժման առանձնահատկությունների բերումով արտաքինըորոշակի փոփոխությունների է ենթարկվում, ապա այդ հիվանդության պարագայում դա նույնքան բնականոն է, որքան, օրինակ, ոտքը կոտրած մարդու արտաքինում գիպսի ժամանակավոր առկայությունը:
Քաղցկեղով հիվանդ մեծահասակներն ու երեխաներն իրենց բուժման ընթացակարգերիցազատ ժամանակ ապրում են լիարժեք կյանքով: Բոլորն էլ հասկանում են, որ հիվանդությունը կարող է բարդանալ, որ զարգացումներն ու ելքերը կարող են տարբեր լինել: Բայց չէ՞ որ սովորական գրիպն անգամ երբեմն կարող է բարդանալ»:

Տեսանյութը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից