Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Интервью Политика

«Քոչարյանի շուրջ համախմբվում են, որ ի՞նչ անեն». Լեւոն Շիրինյան (видео)

Ռոբերտ Քորչարյանի շուրջ համախմբումն առաջին հերթին վնասում է Սերժ Սարգսյանին։ Ասում է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը եւ բացատրում՝ ինչքան մեծանա այդ շրջանակը, հանրության մոտ առաջանալու է հարց՝ մինչ հեղափոխությունը «հանրապետության բացասական դերակատարն ո՞ւր է, եւ ինչու հեղափոխությունը սկսվեց «Մերժիր Սերժին»-ով, իսկ նստեց Քոչարյանը»։ Ովքե՞ր են այսօր համախմբվում Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ «Վաշխառուական կապիտալը, հայրենիքը կողոպտածների խումբը, հինգերորդ շարասյունը»,- թվարկում է քաղաքագետը։ Նա անդրադառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ստեփանակերտյան ելույթին։ Նա պատահական չի համարում, որ հենց Արցախում ՀՀ վարչապետը ներկայացրեց մինչեւ 2050թ նպատակները։ Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչպես է ՀՀ բնակչությունը 30 տարում դառնալու 5 մլն, Լեւոն Շիրինյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունը. «4մլն հնարավո՞ր է գողապետության մեջ, իսկ ժողովրդավարություն հաստատելու ճանապարհ վերցրած երկրում հնարավոր չէ՞»։ Մարտի 1-ի մասին խոսելիս՝ նա մեղադրում է նաեւ ՍԴ անդամներին՝ նկատի ունենալով, որ 10 զոհերի պարագայում՝ 200թ մարտի 5-ին ՍԴ-ն Սերժ Սարգսյանին ճանաչեց Նախագահ։ Սատարելով նոր իշխանությանը՝ Լեւոն Շիրինյանը տեսնում է նաեւ սխալները։ Մանրամասները՝ տեսանյութում