Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Քոչարյանի շուրջ համախմբվում են, որ ի՞նչ անեն». Լեւոն Շիրինյան (տեսանյութ)

Ռոբերտ Քորչարյանի շուրջ համախմբումն առաջին հերթին վնասում է Սերժ Սարգսյանին։ Ասում է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը եւ բացատրում՝ ինչքան մեծանա այդ շրջանակը, հանրության մոտ առաջանալու է հարց՝ մինչ հեղափոխությունը «հանրապետության բացասական դերակատարն ո՞ւր է, եւ ինչու հեղափոխությունը սկսվեց «Մերժիր Սերժին»-ով, իսկ նստեց Քոչարյանը»։

Ովքե՞ր են այսօր համախմբվում Ռոբերտ Քոչարյանի շուրջ։

«Վաշխառուական կապիտալը, հայրենիքը կողոպտածների խումբը, հինգերորդ շարասյունը»,- թվարկում է քաղաքագետը։ Նա անդրադառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ստեփանակերտյան ելույթին։

Նա պատահական չի համարում, որ հենց Արցախում ՀՀ վարչապետը ներկայացրեց մինչեւ 2050թ նպատակները։ Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչպես է ՀՀ բնակչությունը 30 տարում դառնալու 5 մլն, Լեւոն Շիրինյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունը.

«4մլն հնարավո՞ր է գողապետության մեջ, իսկ ժողովրդավարություն հաստատելու ճանապարհ վերցրած երկրում հնարավոր չէ՞»։

Մարտի 1-ի մասին խոսելիս՝ նա մեղադրում է նաեւ ՍԴ անդամներին՝ նկատի ունենալով, որ 10 զոհերի պարագայում՝ 200թ մարտի 5-ին ՍԴ-ն Սերժ Սարգսյանին ճանաչեց Նախագահ։

Սատարելով նոր իշխանությանը՝ Լեւոն Շիրինյանը տեսնում է նաեւ սխալները։

Մանրամասները՝ տեսանյութում