Ռ. Հայրապետյան. Բացման արարողությունը հետաձգվել է. tert.am (տեսանյութ)
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 12-րդ տարեկան ժողովը: Ժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Այսօր կարող եմ բոլորին տեղեկացնել, որ Գյումրիում ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները: Հանդիսավոր բացման արարողությունը պետք է կայանար այսօր` մայիսի 17-ին, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղափոխվեց հունիսի 28-ին: Այդ օրը ակադեմիայի բացմանը ներկա կլինեն նաև հանրապետության կառավարության անդամներ: Այնտեղ արդեն կառուցվել երկու արհեստական և վեց բնական խոտածածկով մարզադաշտեր: Գյումրիի կառույցում աշխատում են հարյուրավոր մարդիկ: Դա մեծ նշանակություն ունի Հայաստանի հյուսիսի համար: Աշխատանքներ են ընթանում նաև Վանաձորում նոր ակադեմիա բացելու շուրջ: Ժողովի հարգելի մասնակիցներ, 2013 թվականին կայացած մեր վերջին հանդիպուման ժամանակ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ- դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 66-րդ տեղը, այսօրվա դրությամբ մեր ընտրանին 33-րդ տեղում է: Դա ես լուրջ արդյունք չեմ համարում, քանի որ խնդիր էր դրված դուրս գալ ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլ: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի հավաքականը նկատելիորեն առաջադիմել է: Այժմ նոր մարզիչ ունենք, ում առջև լուրջ խնդիրներ ենք դրել: Բեռնար Շալանդը մեր ֆուտբոլի զարգացման համար լուրջ խնդիրներ ունի, որը ձեզ կներկայացնի հունիսի վերջին: Մեր տարբեր տարիքային հավաքականները մասնակցում են ուսումնամարզական հավաքաների: Շուտով Հայաստանի ընտրանին մի շարք ընկերական հանդիպումներ կանցկացնի: Մենք չենք դադարելու այդ ուղղությամբ աշխատանքներ կատարելուց և փորձելու ենք ամեն կերպ ձգտել զարգացնել մեր ֆուտբոլը»: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում