A
A
«Բանանցը»` Հայաստանի 2014թ չեմպիոն
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Այսօր կայացած Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ տուրի խաղում Ժոլտ Հորնյակի սաները արտագնա խաղում 1:0 նվազագույն հաշվով հաղթեցին հանրապետության գավաթակիր «Փյունիկին»: Այդպիսով, «Բանանցը» վաստակեց 50 միավոր եւ մցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ իրեն հետապնդող «Միկայի», «Շիրակի» եւ «Արարատի» համար, որոնք 44-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: Հաջորդ տուրը տեղի կունենա մայիսի 18-ին: Այդ օրը «Արարատը» կհանդիպի «Շիրակի» հետ, իսկ «Միկան» ուժերը կչափի նորընծա չեմպիոնի հետ: Այդ երկու խաղերում էլ կորոշվեն այս տարվա մյուս երկու մրցանակակիրները: