A
A
Պահանջի երթ՝ սին խոստումների դեմ (տեսանյութ)
«Դեմ եմ» թիմը իրականացրեց հերթական իրազեկման ակցիան: Քաղաքացիներին, նրանք մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում են «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից պետք է մեկնարկի Պահանջի երթը:
Իրազեկման ակցիաներ եղել են տարբեր համայնքներում, եղել է նաեւ ավտոիրազեկում:
«Դեմ եմ»-ի անդամները նշում են` պահանջի երթի նպատակն է կառավարությանը հիշեցնել, որ սին խոստումներ չպետք է տալ:
Նրանց խոսքերով` իշխանությունների կողմից դեռեւս չեն տեսել ոչ մի քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված որոշմանը:
«Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք»,-ասաց «Դեմ եմ»-ի անդամ Արսեն Մանուկյանը։