Մեռյալ հոգիները կենսաթոշակների ցուցակներից չեն վերացել. Փաստինֆո
Ըստ Վերահսկիչ պալատի ներկայացրած զեկույցի՝ կենսաթոշակների գործերում խախտումները շարունակվում են: Հիշեցնենք՝ այդ համակարգում տարիներ առաջ հայտնաբերված խախտումների փաստով հարուցված քրեական գործերի արդյունքում մեղադրանքներ առաջադրվեցին ոլորտի մի շարք աշխատակիցների, այդ թվում` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, որի նկատմամբ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Խաչիկյանը, մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացրել են ընդհանուր առմամբ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։ Իսկ անձամբ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար: Այս գործի շրջանակներում Վազգեն Խաչիկյանից բացի մեղադրվում է ևս 12 անձ: Եվ ահա ՎՊ-ն 2013թ. իր ընթացիկ հաշվետվության մեջ դարձյալ խախտումներ է արձանագրել կենսաթոշակային համակարգում: Ընտրանքային կարգով՝ Արմավիրի մարզի մի շարք համայնքների սոցիալական ապահովության տարածքային բաժիններում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 324 գործով հայտնաբերվել է 64 953 հազար դրամ գերավճար, իսկ 353 գործով` 45 003 հազար դրամ թերավճար: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ 25.02.2013թ. N1312 գրության համաձայն՝ «գերավճար գումար հայտնաբերված գործերում կատարվել են ուղղումներ, և այժմ վճարումը կատարվում է կենսաթոշակի ճշտված (իջեցված) չափով: Թերավճար գումարով կ/թ գործերում ուղղում (բարձրացում) չի կատարվել, և վճարումը շարունակվում է նույն չափով»: Չնայած դրան, նոր ուսումնասիրությունները նոր խախտումներ են ի հայտ բերել: Ավելին՝ այստեղ