A
A
Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների համաժողովին
Աջակցիր «Ա1+»-ինԿայացել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում էր ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը։
Մասնակիցները ողջունել են ՀՀ կապի սպային և կարևորել Եվրոպոլում Հայաստանի ներկայացուցչության հիմնումը։
Իր հերթին Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի ներկայացվածությունը կխթանի միջազգային իրավապահ համագործակցության ընդլայնմանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև ամենօրյա գործունեության ընթացքում անվտանգ կապուղիների օգտագործմանն առնչվող հարցեր։