Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» հաղթեց «Արարատին»

Սպորտ
31bca19a17c0ec328b72ec59e08ee592

  Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:   Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Արարատին»: Այդպիսով, միկացիները կրճատեցին արարատցիների հետ ունեցած միավորների տարբերությունը` այն հասցնելով երեքի:   Առաջնության առաջատարներին մոտեցավ նաեւ Գյումրիի «Շիրակը», որը սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախեց մրցաշարի ետնապահներից մեկին` Երեւանի «Ալաշկերտին»: Շիրակցիներին առաջատարից այժմ բաժանում են 5 միավոր:   Տուրի մնացած հանդիպումները կկայանան վաղը: «Արարատին» հետապնդող Երեւանի «Բանանցը» արտագնա խաղում կմրցի ընդգծված ետնապահ Երեւանի «Ուլիսի» հետ, իսկ Ավանի ակադեմիայի մարզադաշտում կհանդիպեն այս տարվա գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները` Երեւանի «Փյունիկը» եւ Կապանի «Գանձասարը»: