Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը` Գերմանիայի չեմպիոն

Սպորտ
sport-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն: Մեր գրոսմայստերը մասնակցել է իր թիմի վերջին երեք հանդիպումներին, որոնց ժամանակ տարել է երկու հաղթանակ, իսկ մեկ պարտիա՝ ավարտել ոչ-ոքի: «Բադեն-Բադենը» 15 խաղում տարել է 15 հաղթանակ եւ 6 միավորով գերազանցել է երկրորդ տեղում գտնվող «Մյուլհեյմ Նորդին»: Ի դեպ, Լեւոն Արոնյանի թիմակիցներից են հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, որոնք վերջերս մեր շախմատիստի հետ մասնակցում էին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Գերմանիայի չեմպիոնի կոչում նվաճեց «Բադ Քյոնիգսհոֆեր» թիմի կազմում։