Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցրտահարվել են ոչ միայն պտղատու ծառերը (տեսանյութ)

Մարզեր
curt

Արարատյան դաշտավայրում և հանրապետության նախալեռնային գոտիներում վերջին օրերին գիշերային ժամերին գրանցված 0-ից ցածր ջերմաստիճանը մեծ վնաս է հասցրել պտղատու ծառերին: Ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի և Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի և խաղողի այգիների որոշ հատվածներ: Թումանյանի տարածաշրջանում նույնպես վնասներ են եղել` ցրտահարվել են հիմնականում ծիրանի ու հոնի ծառերը: Դիտեք Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութը