A
A
«Ուկրաինացիները պատրաստ չեն ընտրության» (տեսանյութ)
«Ուկրաինան իր ներսում ունի պրոբլեմներ, եւ դրանք պետք է լուծվեն»,-անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին՝ «Ա1+»-ի հյուրասենյակում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Մայիսին ընտրություններ կլինեն, եւ ես կարծում եմ, որ մենք կտեսնենք, որ ուկրաինական ժողովուրդը պատրաստ չէ ընտրության»։ Քաղաքագետի խոսքով, սառը պատերազմ չի լինի։ «Բարաք Օբաման, Եվրամիությունը եւ Ռուսաստանը կնստեն կլոր սեղանի շուրջ եւ կլուծեն այդ հարցը։ Նույն Ղրիմի հանրաքվեն մի լծակ է, որ այդ կլոր սեղանը լինի։ Ղրիմի հարցը չպետք է դիտարկել որպես առանձին հարց. դա Ուկրաինայի կոնֆլիկտն է՝ համաշխարհային կոնտեքստում»,-ասաց Ստեփան Դանիելյանը։ Ավելին՝ քիչ անց տեսանյութով