Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարությունն` ընդդեմ գյուղացիների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
շիրակ

102 դատական գործ էլիտար ցորենի պատճառով։ Գյուղնախարարությունը պահանջում է ցորենի սերմնացուի դիմաց գյուղացուց գումար բռնագանձել՝ նախկին պայմանավորվածության համաձայն։ 3-4 տարի առաջ Ռուսաստանից ներկրվել էր էլիտար ցորեն, և բարձր բերքատվության անվան տակ տրամադրվել գյուղացիական տնտեսություններին՝ պայմանով, որ բերքը հավաքելուց հետո գյուղացին կրկնակի ավել վերադարձներ պետությանը: Սակայն ստացվեց հակառակը։ Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը համոզված է, որ ներկայումս գյուղացիների վրա ճնշում է գործադրվում։ Ի դեպ, չի բացառվում, որ գյուղացիները միավորվեն եւ դատի տան գյուղնախարարությանը՝ անորակ սերմացու իրենց վաճառելու համար։ Մանրամասն` տեսանյութում: