Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անքնության ցուցանիշով մոտ ենք Եվրոպային. Խորհուրդներ (տեսանյութ)

Հասարակություն
քուն1

Անքնությամբ տառապողների թվով Հայաստանը մոտ է Եվրոպական երկրներին։ Այս մասին այսօր հայտարարեց Քնի խանգարումների հայկական ասոցիացիային նախագահ Սամսոն Խաչատրյանը. «Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում մեծ տոկոս են կազմում անքնությամբ տառապողները. տարբեր հարցումներով մոտ 40 տոկոս է կազմում, մինչև 20 տոկոսը՝ խրոնիկ անքնությամբ տառապողներն են», - ասաց նյարդաբանը։ Քնի խանգարման հիմնական պատճառներից նյարդաբանը առանձնացնում է երկարատեւ սթրեսները. «Սոցիալական գործոնները, ինչպես սթրեսային եւ դեպրեսիվ իրավիճակները, դառնում են անքնության, կիսատ քնելու պատճառ»,- ասաց նա։ Ըստ Խաչատրյանի՝ քրոնիկ անքնության առաջացման հետ կապված են մի շարք գործոններ, ինչպիսիք են վատ սնունդը, պասիվ ապրելակերպը, ծխելը, խմելը: Իսկ քրոնիկ անքնությունն էլ իր հերթին շարժառիթ է՝ ավելի լուրջ հիվանդությունների համար: Մասնագետի խոսքով՝ անքնությունից խուսափելու համար նախ եւ առաջ պետք է կանոնավոր քնել 7-8 ժամ։ Սամսոն Խաչատրյանն ընդգծում է, որ պետք չէ մատների արանքով նայել քնի խանգարման դեպքերին. «Անքնության պատճառով ճարպակալում է առաջանում, սրտանոթային և նյարդային մի շարք հիվանդություններ»։ Նյարդաբանը քնի խանգարումների շարքում նշեց խռմփոցը և լուսնոտությունը: «Շատերը լուսնոտությունը վերագրում են ֆենոմենալ երեւույթների շարքին, բայց դա այդպես չէ: Լուսնոտությունը քնի խանգարման ամենավտանգավոր ձեւերից է, եւ դա լուրջ խնդիր է»,- նկատեց Խաչատրյանը և հավելեց՝ խռմփոցը նույնպես առողջ երևույթ չէ։ Անքնությամբ չտառապելու համար մասնագետը մեր խնդրանքով խորհուրդ է տալիս. Քնեք և արթնացեք նույն ժամին Պառկենք քնելու միայն այն ժամանակ, երբ քունը տանում է Ստեղծեք քնի համար հարմարավետ պայմաններ Անկողնում գիրք չկարդալ Նշենք, որ մարտի 15-ին նշվում է Քնի միջազգային օրը: Առաջին անգամ այն նշվել է 2008թ.: Այն ամեն տարի նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության քնի խնդիրների եւ առողջության ծրագրի շրջանակներում: