Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է նշանակում՝ «մենք ենք տերը մեր երկրի» (տեսանյութ)

Տնտեսություն
gagik

«Հասարակությունը չի ընկալում կենսաթոշակային բարեփոխումների ողջ էությունը»: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նաև դիմեց այն քաղաքացիներին, ովքեր դեմ են կուտակային ռեֆորմներին: Մեջբերելով «մենք ենք տերը մեր երկրի» արտահայտությունը` ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ եթե քաղաքացին իր ապագայի համար կուտակումներ չի անում, ապա նա երկրի տերը լինել չի կարող: Որքանո՞վ է իրատեսական 30 տարով խնայողությունները վստահել օտարերկրյա ընկերություններին. հարցին Մինասյանը պատասխանեց՝ օրինակ բերելով ԱՊՊԱ համակարգի ներդրումը: Ըստ նրա, այդ համակարգը ևս պարտադիր էր, սակայն ժամանակի ընթացքում հասարակությունը ընկալեց դրա անհրաժեշտությունը, նույն գործընթացն էլ կանխատեսվում է կուտակային բարեփոխումների համար: