Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետը տեղյակ չէր գնդակոծությունից. «Սարերում խմում էինք»

Քաղաքականություն
pic16

Հայ –ադրբեջանական սահմանին կրկին խախտվել է զինադադարի ռեժիմը։ Ադրբեջանական կողմը այսօր՝ կեսօրին մոտ, կես ժամ շարունակ խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծել է Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար ճանապարհը։ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիլյանի խոսքով՝ այս պահին ամեն ինչ հանգիստ է. «Գյուղի վրա չեն կրակել, կրակոցները եղել են հիմնականում դիրքային, փառք Աստծո՝ զոհեր և վիրավորներ չունենք»։ Վազաշենի գյուղապետը խորհուրդ տվեց զրուցել Պառավաքարի գյուղապետի հետ՝ նա ավելի հստակ կասի, թե ինչ է եղել։ Իսկ Պառավաքարի գյուղապետն ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչ է կատարվել. «Ես այդ ժամանակ սարերում եմ եղել, տեղյակ չեմ, սարերում խմում էինք...»։ Պաշտպանության նախարարությունից այս առիթով դեռեւս պարզաբանում չեն ներկայացնում։