Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայերը գերազանցեցին իմ սպասելիքները» (տեսանյութ)

Մշակույթ
unnamed2

Վեց տարի ընդմիջումից հետո Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կրկին Մոցարտի Կախարդական սրինգն է` համերգային կատարմամբ։ Այս անգամ դիրիժորը շվեյցարացի Միքայել Վենդերբերգն է։ Աշխարհահռչակ դիրիժորը մի քանի օր աշխատելով մեր նվագախմբի ու երգիչներ հետ՝ արդեն վստահ է. «Աշխատանքը միանգամից ստացվեց, իմ ասածներն ու ուզածը նրանք միանգամից անում են։ Հայերը շատ հյուրընկալ են, իսկ հայ արտիստներն ուղղակի գերազանցեցին իմ սպասելիքները»։ Հայկական կողմը նույնպես ոգեւորված է։ Մեներգիչ Պերճ Քարազյանը 6 տարի առաջ նույնպես երգում էր Կախարդական սրինգ օպերայի համերգային տարբերակում։ Այս անգամ ավելի ինքնավստահ է՝ գերմաներենի հետ այլեւս խնդիր չունի։ Կախարդական սրինգ օպերայի համերգային կատարումը կկայանա փետրվարի 2-ին, սակայն այդքանով շվեյցարացի դիրիժորի առաքելությունը Հայաստանում չի ավարտվի։ Նա Հայաստան կվերադառնա գարնանը՝ արդեն որպես Կախարդական սրինգ օպերայի երաժշտական ղեկավար ու դիրիժոր։ Ավելին, նա իր հետ Շվեյցարիայից կբերի ռեժիսորական խումբ, ովքեր էլ Հայաստանում առաջին անգամ կբեմադրեն օպերան։