Բացել լրահոսը Փակել լրահոսը
gGABHXtYH5Mxe9l2
A A
Պաշտոնական

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի

Ճանապարհային դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել․

«Ռանչպար բնակավայր տանող կամրջի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ են 13կմ ճանապարհահատվածի, այդ թվում՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքները։
 
Սակայն փլուզման պատճառով կամուրջն առանձնացվել է ընդհանուր նախագծից, և այն հրատապության կարգով ժամանակավոր կվերականգնվի, մինչև հիմնական աշխատանքների մեկնարկը։

Կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս շուտ։ Միաժամանակ վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ կամուրջը շրջանցող հետևյալ 2 ուղղությունները՝
 
1. Մ-2 ավտոճանապարհից Ռանչպար երթևեկել Դիմիտրովի տրանսպորտային հանգույցից դեպի Արաքսավան (Տ-2-28), այնուհետև՝ դեպի Ռանչպար բնակավայր։
 
2. Մ-3 ավտոճանապարհից դեպի Ռանչպար բնակավայր երթևեկել Հ-12-ով՝ Ջրառատ և Արաքս բնակավայրերով»։